«Ծիածան» խանութ-սրահը իր գործունեության ընթացքում կառուցել է ամուր ու վստահելի համագործակցություններ առաջատար արտադրողների և բրենդների հետ։ Մեր նպատակն է մեր հաճախորդներին առաջարկել միայն բարձրորակ, երկարաժամկետ և վստահելի ապրանքներ, և հենց այդ պատճառով մենք համագործակցում ենք այնպիսի ընկերությունների հետ, որոնք ոլորտում ունեն բարձր հեղինակություն, փորձ և միջազգային ստանդարտներ։
Մուտք մեր բացառիկ բարձրորակ շինանյութերի և շինարարական պարագաների տեսականուն։
Ստացեք մարքեթինգային նյութեր, ուսուցում և շարունակական աջակցություն՝ ձեր բիզնեսի զարգացման համար։
Օգտվեք մրցունակ մեծածախ գներից և ճկուն վճարային պայմաններից՝ ձեր շահույթը առավելագույնի հասցնելու համար։
Լրացրեք ստորև բերված ձևը՝ «Ծիածան Մատերիալս»-ի հետ գործընկերություն հաստատելու համար։ Մենք կվերանայենք ձեր դիմումը և կկապվենք ձեզ հետ 2-3 աշխատանքային օրվա ընթացքում։
Մեր խանութ սրահի ամենալավ գործընկերները
Ստորև ներկայացված գործընկերների պաշտոնական ներկայացուցիչը հանդիսանում է Ծիածան խանութ-սրահը։
Knauf-ը համաշխարհային ճանաչում ունեցող գերմանական բրենդ է, որը շինարարության ոլորտում համարվում է որակի, նորարարության և տեխնիկական կատարելության խորհրդանիշ։ Մենք առաջարկում ենք Knauf-ի գիպսասալիկներ, շինանյութեր, սվաղներ և բարձրակարգ նյութեր։
Neox-ը համարվում է շինարարական փրփուրների և սիլիկոնների առաջատար ներկայացուցիչը միջազգային շուկայում։ Այն ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական բոլոր ստանդարտներին։
Առաջարկում է փայտատաշեղային սալեր (OSB), լամինացված ֆաներաներ։ Համարվում է ամբողջ ԱՊՀ տարածքի առաջատար ընկերություն։
Kronospan-ը աշխարհում փայտամշակման ամենամեծ արտադրողներից է։ Ներկայացված են բարձրորակ լամինատներ, ՄԴՖ, DSP և ինտերիերային վահանակներ, որոնք առանձնանում են ամրությամբ և գեղեցիկ դիզայնով։
Բազմաֆունկցիոնալ բրենդ, որը ներառում է Luna Light, Luna Therm, Luna electric, Luna home՝ ջեռուցման, լուսավորության, ջրամատակարարման և ջրահեռացման բարձրորակ ապրանքատեսակներ։
Հանդիսանում է միջսենյակային դռների ռուսական ամենանորարար գործոններից մեկը, որը առաջարկում է դռների լայն տեսականի փայտե հիմքով և ամենաորակյալ ծածկույթներով։
Ռուսաստանի ամենաառաջատար երկաթյա կոնստրուկցիաների գործարանը, որը առաջարկում է եվրոպական ГОСТ ստանդարտներին համապատասխան մետաղական կոնստրուկցիաներ։
Valfex-ը միջազգային ճանաչում ունեցող ինժեներական խողովակների և սանտեխնիկական պարագաների արտադրող է։ Ապահովում է անվտանգ և ամուր սանտեխնիկական համակարգեր։
Mizudo բրենդը հայտնի է իր գազի կաթսաներով և ջեռուցման սարքավորումներով, որոնք համատեղում են էներգախնայողություն, հուսալիություն և ժամանակակից տեխնոլոգիաներ։
Առաջարկում է բարձրորակ գրանիտե սալիկներ և հատակի ծածկույթներ, որոնք ունեն և՛ գեղագիտական, և՛ ֆունկցիոնալ նշանակություն՝ աչքի ընկնելով դիմացկունությամբ։
Coco բրենդը ներկայանում է սանտեխնիկայի և սանկերամիկայի ամենաոճային և որակյալ լուծումներով՝ իտալական դիզայնով մշակված արտադրանք։
RosWood-ը առաջարկում է ծանր շինարարության համար անհրաժեշտ կոնստրուկցիաներ, լամինատե վահանակներ և մետաղական հենասյուներ։